«Ներածություն կանաչ տնտեսությանը» էլ.դասընթաց

Overview

Login to enrol Download syllabus

Green economy

Self-paced courses

10 hours

With certification

Armenian, Azeri, English, Spanish, French, Romanian, Ukrainian, Mongolian, Georgian

Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք  ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին:

Բարի գալուստ

Այս դասընթացն իրենից ներկայացնում է ուղևորություն, որի ընթացքում մենք կծանոթանանք  ներառական կանաչ տնտեսության հիմնական հասկացություններին, քաղաքականության գործիքներին և միջազգային շրջանակներին: Մեր ուղին բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են ավելի փոքր բաժինների: Կարող եք սկսել ցանկացած մոդուլից՝ ըստ ձեր նախընտրության:

Որևէ դժվարությանը բախվելու կամ հարցեր ունենալու դեպքում տեղեկացեք օգնության էջից (անգլերեն):

Դասընթացը մշակվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը նպատակ չունի արտացոլելու Եվրամիության դիրքորոշումը:

logos: Unep, EU and EU for environment project

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան.

  • Նկարագրել ներառական կանաչ տնտեսության իրագործման հիմքում ընկած գաղափարը և հիմնական հասկացությունները և տարբերությունը ավանդական գործելաոճերի համեմատ
  • Բացահայտել ազգային տնտեսությունների կանաչ անցման հնարավորությունները
  • Բնութագրել առանցքային ոլորտների հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները
  • Ներկայացնել ազգային ռազմավարության և ներառական կանաչ տնտեսության առաջխաղացման պլանավորման օրինակներ
  • Տարբերակել ներառական կանաչ տնտեսությանն աջակցող միջազգային շրջանակներն ու նախաձեռնությունները

Դասընթացը կառուցված է հինգ մոդուլից.

  1. Ներկա իրավիճակի մասին պատկերացում. Ներառական կանաչ տնտեսությունը զարգացնելու գաղափարական հիմքը
  2. Գործիքակազմի դիտարկում. Կառուցվածքային փոփոխությունների համար պայմանների ստեղծումը
  3. Դեպի ուր ենք գնում․ Բարձր «կանաչ» ներուժ ունեցող առանցքային ոլորտներ
  4. Ուղու ձևավորում. Կանաչ տնտեսության քաղաքականության նպատակների իրագործման ռազմավարություն և պլանավորում
  5. Նպաստավոր միջավայր. Ներառական կանաչ տնտեսություններին աջակցող միջազգային շրջանակներ և նախաձեռնություններ


Բոլոր հարցաշարերը հաջողությամբ ավարտելուց հետո կստանաք ավարտական սերտիֆիկատ։ Հինգ մոդուլներից յուրաքանչյուրում ներկայացված է հարցաշար: Հարցաշարի անցողիկ գնահատականն է՝ 70% կամ ավելի բարձր։ Յուրաքանչյուր հարցաշարի համար կունենաք երեք փորձի հնարավորություն: Ձեր հավաստագիրն ինքնաբերաբար հասանելի է լինելու ներբեռնման համար դասընթացի էջի ստորին հատվածում՝ «Հավաստագրում» բաժնում:


Այս էլեկտրոնային դասընթացը մշակվել է «Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերություն» նախաձեռնության (PAGE) հովանու ներքո: Կանաչ տնտեսության ուղղությամբ գործողությունների գործընկերությունը (PAGE, ԿՏԳԳ) միավորում է ՄԱԿ-ի հինգ գործակալություններ` ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն և ՄԱԿ-ի  Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտ , որոնք իրենց լիազորությունների, փորձի և ցանցի հնարավորությունների միջոցով երկրներին առաջարկում են ներառական կանաչ տնտեսության ինտեգրված և ամբողջական աջակցություն:


logos: Unep, EU and EU for environment project